Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականը քառորդ եզրափակիչում մրցաշարն ընդունող երկիր Գերմանիայի ազգային թիմից հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում՝ 2-1:
«Շտուտգարտ Արենայում» կայացած խաղի մեկնարկում Իսպանիայի հավաքականը կորցրեց առանցքային ֆուտբոլիստներից մեկին՝ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին: Կրոսի կոպիտ խախտումից հետո 21-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ և 8-րդ րոպեին հարկադրված փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ գերմանական «Լայպցիգի» վինգեր Դանի Օլմոն:
Առաջին խաաղակեսում երկու հավաքականները միասին 6 դիպուկ հարված կատարեցին, 4-ը՝ գերմանացիները: Բոլոր դեպքերում դարպասապահներն առանց խնդրի որսացին գնդակը:
Երկրորդ խաղակեսն իսպանացիներն ակտիվ սկսեցին և 51-րդ րոպեին բաացեցին հաշիվը, բազամաքայլ կոմբինացիայից հետո Օլմոն մեկ հպումով գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի դարպասը: Այս դրվագում աջ եզրից գոլային փոխանցում կատարեց կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը: Գոլային գրոհի ժամանակ գերմանացիները թերացան հենակետայինի դիրքում՝ աառանց հսկողության թողնելով Օլմոյին:
Գոլից հետո գերմանացիներն ակտիվացան և անցկացրին մի շարք գրոհներ: 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի հարվածից հետո իսպանացիներին փրկեց ուղղահայաց դարպասաձողը:
Րոպեներ անց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը փորձեց գնդակն Ունայ Սիմոնի վրայով նետել անպաշտպան մնացած դարպասը, սակայն չստացվեց:
Այնուամենայնիվ, Յուլիան Նագելսմանի գլխավորած հավաքականը 89-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Միթելշտադտ-Կիմիխ-Վիրց եռաքայլ կոմբինացիան գոլի վերածվեց: Փոխարինման դուրս եկաած Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպանը Յոզուա Կիմիխի գլխով փոխանցումից հետո ոտքով գնդակը մխրճեց Սիմոնի դարպասը:
Լրացուցիչ ժամանակում հավաքականները մի քանի անգամ լրջորեն սպառնացին միմյանց դարպասին: Այնուամենայնիվ, այս դիմակայությունում ավելի հաջողաակ գտնվեցին իսպանացիները, 119-րդ րոպեին Օլմոյի եզրից կատարած փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն տուգանային հրապարակում տպավորիչ ցատկով գլխի հարվածով գնդակն ուղարկեց Նոյերի դարպասը՝ 2-1:
Ավելացված ժամանակում Բունդեսթիմը պաշարեց Իսպանիայի հավաքականի տուգանային հրապարակը, սակայն չկաարողացավ փրկել խաղը: Ի դեպ, ավելացված ժամանակի 5-րդ րոպեին իսպանացիները մնացին 10 ֆուտբոլիստներով, երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը:
Այսպիսով, Յուլիան Նագելսմանի գլխավորած Գերմանիայի հավաքականը տնային Եվրո-ում պայքարն ավարտում է քառորդ եզրափակիչում: Գերմանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Տոնի Կրոսի համար սա վերջին խաղն էր մարզական կարիերայում:
Իսպանացիներն էլ հուլիսի 9-ին Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում կհանդիպեն Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողին:
Եվրո-2024, քառորդ եզրափակիչ
Իսպանիա - Գերմանիա՝ 2-1 (տեսանյութ)
Դանի Օլմո, 51, Միկել Մերինո, 119 - Ֆլորիան Վիրց, 89
Հեռացում՝ Դանի Կարվախալ, 120+5 (Իսպանիա)