Logo

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ

00:54 / 10.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ Իսպանիայի ազգային հավաքականը։ «Ֆուրիա ռոխան» կիսաեզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։

Մյունխենում կայացած հանդիպման հաշիվը բացվեց արդեն 9-րդ րոպեին, երբ գլխի դիպուկ հարվածով ֆրանսիացիներին առաջ մղեց Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ աչքի ընկնելով Կիլիան Մբապեի տպավորիչ փոխանցումից հետո։

Իսպանիայի հավաքականը շատ արագ արձագանքեց և 21-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի անզուգական գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Յամալը 16 տարեկան և 362 օրականում դարձավ խոշոր մրցաշարերում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և գերազանցեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի պատմական ռեկորդը։

Շատ չանցած` 25-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցավ արդեն Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականը։ Իսպանացիների սուր գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։

Երկրորդ գոլից հետո դաշտում ավելի տակտիկական պայքար էր։ Երկու հավաքականներն էլ կարող էին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, սակայն դարպասի նոր գրավումներ չեղան։

Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը գրանցեց Եվրոպայի առաջնությունների ռեկորդ։ «Ֆուրիա ռոխան» առաջին թիմն է, որին հաջողվեց Եվրոյի եզրափակիչ մրցաշարում գրանցել 6 անընդմեջ հաղթանակ։

Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակիչում մրցելու է Նիդերլանդներ - Անգլիա դիմակայության հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին ու Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։

Եվրո-2024, կիսաեզրափակիչ

Իսպանիա - Ֆրանսիա` 2-1 (տեսանյութ)

Լամին Յամալ, 21, Դանի Օլմո, 25 - Ռանդալ Կոլո Մուանի, 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա