Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հունիսի 26-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրի վերջին խաղային օրը, որից հետո կայտնի կդառնան փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
Խաղային օրը կբացեն E խմբի հավաքականները, կկայանան Ուկրաինա – Բելգիա և Սլովակիա – Ռումինիա դիմակայություններ։
Այնուհետև խմբային փուլը կավարտեն F խմբի թիմերը։ Փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված Պորտուգալիայի հավաքականը կմրցի վրացիների հետ, իսկ չեխերի մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ ուղեգիր են նվաճում 6 խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված հավաքականներից լավագույն արդյունքով չորս ազգային թիմերը:
Եվրո-2024, խմբային փուլ, երրորդ տուր
E խումբ
Սլովակիա – Ռումինիա՝ 20։00
Ուկրաինա – Բելգիա՝ 20։00
F խումբ
Վրաստան – Պորտուգալիա՝ 23։00
Չեխիա – Թուրքիա՝ 23։00