Logo

Եվրո-2024․ Խորվաթիայի հավաքականը բաց թողեց հաղթանակը վերջին վայրկյաններին

18:57 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Խորվաթիա - Ալբանիա խաղով մեկնարկեց Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրը։

B խմբի հանդիպումը կայացավ Համբուրգում ու ավարտվեց 2-2 հաշվով։ Խորվաթիայի հավաքականը կամային հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեցին ալբանացիները։ Աչքի ընկավ Պրահայի «Սպարտայի» կիսապաշտպան Կյազիմ Լյաչին։ Ալբանիայի հավաքականն ավելի լավ տեսք ուներ առաջին խաղակեսում և ընդմիջման գնաց հաշվի մեջ առջևում։

Երկրորդ խաղակեսում ևս Խորվաթիայի հավաքականը չէր ցուցադրում իր լավագույն խաղը, սակայն վերջնամասում երկու գոլ խփեց երկու րոպեում։ 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը, իսկ երկու րոպե անց սեփական դարպաը գրավեց Ալբանիայի հավաքականի պաշտպան Կլաուս Գյասուլյան։ Վերջնամասում ալբանացիներն ակտիվ էին և կարողացան փրկել խաղը։ Ավելացված 5-րդ րոպեին Կլաուս Գյասուլյան ինքնագոլին գումարեց նաև փրկության գոլ՝ 2-2։ 

Հիշեցնենք, որ առաջին տուրում Խորվաթիան 0-3 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին, իսկ Ալբանիան պարտություն էր կրել Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայից՝ 1-2։ Իսպանիայի ու Իտալիայի հավաքականները երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 20-ին։

Հունիսի 19-ին կկայանան նաև Գերմանիա - Հունգարիա և Շոտլանդիա - Շվեյցարիա A խմբի հանդիպումները։

Եվրո-2024, երկրորդ տուր

B խումբ

Խորվաթիա - Ալբանիա՝ 2-2 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 74, Կլաուս Գյասուլյա, 76 (ինքնագոլ) – Կյազիմ Լյաչի, 11, Կլաուս Գյասուլյա, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա