Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում կայացան երկրորդ խաղային օրվա առաջին հանդիպումները:
Լյուքսեմբուրգը J խմբում Լիխտենշտեյնին և առավելության հասավ 2-0 հաշվով:
Աչքի ընկան անգլիական «Վիգանի» հարձակվող Դանել Սինանին և Սաուդյան Արաբիայի «Ալ Վեհդա» ակումբի հարձակվող Ժերսոն Ռոդրիգեսը:
Լյուքսեմբուրգը վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը: Լիխտենշտեյնը դեռ միավոր չունի և վերջին՝ 6-րդ տեղում է:
Բուլղարիան J խմբում արտագնա հանդիպում անցկացրեց Լիտվայի հետ: Արձանագրվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը:
Հյուրերի կազմում աչքի ընկավ «Լևսկի Սոֆիայի» հարձակվող հարձակվող Մարին Պետրովը: Լիտվայից աչքի ընկավ «Կաունո Ժալգիրիսի» պաշտպան Էդվինաս Գիրդվայինիսը:
Բուլղարիան և Լիտվան վաստակել են մեկական միավոր և զբաղեցնում են չորրորդ և 5-րդ տեղերը:
Եվրո-2024, ընտրական փուլ, երրորդ տուր
J խումբ
Լյուքսեմբուրգ - Լիխտենշտեյն՝ 2-0 (տեսանյութ)
Դանել Սինանի, 59, Ժերսոն Ռոդրիգես, 89
G խումբ
Լիտվա - Բուլղարիա՝ 1-1 (տեսանյութ)
Էդվինաս Գիրդվաինիս, 15 - Մարին Պետրով, 27
Հեռացում՝ Յուստաս Լացիսկաս, 17