Logo

Եվրո-2024․ Մամարդաշվիլին ու Միկաուտաձեն տպավորիչ ռեկորդներ են կրկնել

16:30 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին ու հարձակվող Ժորժ Միկաուտաձեն տպավորիչ ռեկորդներ են կրկնել Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ սենսացիոն հաղթանակից (2-0) հետո։

Իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Մամարդաշվիլին Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է կրկնել խմբային փուլի խաղերում գրանցած սեյվերի քանակով։ Երեք հանդիպումներում 23-ամյա Մամարդաշվիլին կատարել է 21 սեյվ։

Եվրո-2004-ի խմբային փուլում 21 սեյվ էր գրանցել նաև լատվիացի դարպասապահ Ալեքսանդր Կոլինկոն, հայտնում է Opta-ն։

Բացի այդ, Գեորգի Մամարդաշվիլին Եվրո-2024-ում կանխել է 3,6 գոլ, ինչը խմբային փուլում ռեկորդային ցուցանիշ է 21-րդ դարում։

Ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն պատմության մեջ 9-րդ ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի առաջնությունում գոլ է խփել խմբային փուլի բոլոր՝ երեք հանդիպումներում։

23-ամյա ֆուտբոլիստից առաջ նման ցուցանիշ գրանցել էին նաև Միշել Պլատինին (1984), Ալան Շիրերը (1996), Խրիստո Ստոիչկովը (1996), Սավո Միլոշևիչը (2000), Միլան Բարոշը (2004), Ռուդ վան Նիստելրոյը (2004), Գարեթ Բեյլը (2016) և Կրիշտիանու Ռոնալդուն (2021)։ 

Ժորժ Միկաուտաձեն 3 գոլով միանձնյա գլխավորում է Եվրո-2024-ի ռմբարկուների ցուցակը։

Հիշեցնենք, որ F խմբում վրացիները վաստակել էին 4 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել երրորդ տեղով։ 1/8 եզրափակիչում Վիլի Սանյոլի գլխավորած թիմը հունիսի 30-ին կմրցի Իսպանիայի հավաքականի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ