Logo

Եվրո-2024. Մեկնարկել է Հայաստան - Խորվաթիա խաղի տոմսերի առցանց վաճառքը

17:46 / 03.07.2023Ֆուտբոլ
null

Մեկնարկել է Հայաստան - Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Տոմսերի արժեքը

  • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
  • Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
  • Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսեր ձեռք բերելու համար այցելեք https://tickets.ffa.am/ կայք: 

Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպումից երեք օր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի ընտրական D խմբի առաջատար Թուրքիայի հավաքականին, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 6 միավորով երկրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ