Գերմանիայում շարունակվող Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն Նիդերլանդների և Ֆրանսիայի հավաքականները: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Նիդերլանդներ. Վերբրյուգեն, Դյումֆրիս, Դե Վրեյ, Վան Դեյկ, Ակե, Սխութեն, Սիմոնս, Ռեյնդերս, Ֆրիմպոնգ, Գակպո, Դեպայ:
Ֆրանսիա. Մենյան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Էրնանդես, Ռաբիո, Կանտե, Չուամենի, Գրիզման, Դեմբելե, Թյուրամ:
Ֆրանսիացիների ավագ Կիլիան Մբապեն, որն Ավստրիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում (1-0) քթի կոտրվածք էր ստացել, մնացել է պահեստայինների նստարանին:
Նիդերլանդներ - Ֆրանսիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ այս խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Լեհաստանին:
Առաջին տուրում Ֆրանսիան 1-0 հաշվով հաղթել էր Ավստրիային, Նիդերլանդները 2-1 հաշվով առավելության էր հասել լեհերի նկատմամբ:


