Logo

Եվրո-2024. Պորտուգալիա - Սլովենիա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

00:55 / 02.07.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիա - Սլովենիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի 6-րդ դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Հիմնական ժամանակում գոլ չգրանցվեց՝ 0-0:

Երկու հավաքականները միասին չորս դիպուկ հարված կատարեցին: Պորտուգալացիները երեք անգամ ստիպեցին Մադրիդի «Աթլետիկոյի» և Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակին մտնել խաղի մեջ: Պորտուգալացիների երեք դիպուկ հարվածներից երկուսը կատարեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: Մեկ դեպքում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողի հարվածից հետո Օբլակը հեռացրեց գնդակը, մյուս դրվագում որսաց այն: Պորտուգալացիների ավագը նաև մի քանի անգամ շեղ հարվածեց:

Այնուամենայնիվ, հիմնական ժամանակում ամենավտանգավոր գրոհը ձեռնարկեց Սլովենիայի հավաքականը: Դրվագներից մեկում գերմանական «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Դիոգու Կոշտայի դիմաց, սակայն թիկունքից հասած Պեպեի ճնշման ներքո շեղ հարվածեց:

Այսպիսով, եթե լրացուցիչ ժամանակում էլ հանդիպման ելքը չվճռվի, հաղթողը կորոշվի հետխաղյա 11-մետրանոցներով:

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ, որը 1-0 հաշվով հաղթանակ է կորզել Բելգիայից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա