Logo

Եվրո-2024․ Քառորդ եզրափակիչի լավագույն գոլը

16:10 / 09.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Բուկայո Սակայի գոլը լավագույնն է ճանաչվել Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղերի արդյունքում։

Քվեարկությամբ հաղթել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստի գոլը Շվեյցարիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (1-1, 11-մետրանոցներով՝ 5-3)։

Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Իսպանիայի հավաքականի կիսապաշտպաններ Դանի Օլմոն և Միկել Մերինոն, Նիդերլանդների թիմի պաշտպան Ստեֆան դե Վրեյը:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում հուլիսի 9-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը, առաջին դիմակայությունում կմրցեն Իսպանիան և Ֆրանսիան, հաջորդ օրն էլ եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Անգլիան ու Նիդերլանդները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ