Logo

Եվրո-2024․ Սերբիան վերջին վայրկյաններին փրկվեց բալկանյան դերբիում

18:54 / 20.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում շարունակող Եվրո-2024-ի երկրորդ տուրում Սերբիայի հավաքականը C խմբում մրցեց սլովենացիների հետ ու պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում՝ 1-1։

Մյունխենում կայացած բալկանյան դերբիի հաշիվը 73-րդ րոպեին բացեց սլովենական «Ցելյեի» պաշտպան Ժան Կարնիչնիկը։ Երկրորդ խաղակեսում Սերբիայի հավաքականն ավելի ակտիվ էր և կարողացավ խփել պատասխան գոլը։ Ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման մտած Լուկա Յովիչը։ Իտալական «Միլանի» հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց անկյունայինի խաղարկման արդյունքում։ 

Առաջին տուրում Սերբիան նվազագույն հաշվով պարտվել էր Անգլիայի հավաքականին, իսկ սլովենացիները ոչ-ոքի էին խաղացել Դանիայի հետ (1-1)։ Անգլիայի ու Դանիայի հավաքականները Երևանի ժամանակով 20։00-ից կմրցեն Ֆրանկֆուրտում։

Եվրո-2024, երկրորդ տուր

C խումբ

Սլովենիա - Սերբիա՝ 1-1 (տեսանյութ)

Ժան Կարնիչնիկ, 69 - Լուկա Յովիչ, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա