Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին յուրօրինակ ռեկորդ է գրանցել Եվրո-2024-ի երկրորդ տուրում Շոտլանդիայի հավաքականին (1-1) խփած գոլի շնորհիվ։
Ամերիկյան «Չիկագոր Ֆայրի» 32-ամյա կիսապաշտպանը 6 անընդմեջ խոշոր մրցաշարերում (աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ) գոլ խփած միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Շաքիրին գոլային շարքը սկսել է 2014թ․ աշխարհի առաջնությունից։ Նա նաև Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում խաղացող առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի առաջնությունում։
Ջերդան Շաքիրին 2010 թվականից է խաղում Շվեյցարիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 124 հանդիպում ու խփել 32 գոլ։


