Շվեյցարիայի ազգային հավաքականը Գերմանիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ խաղում 3-1 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ:
Մուրատ Յակինի գլխավորած հավաքականը երեք գոլերից երկուսը խփեց առաջին խաղակեսում, հաշիվը բացեց բուլղարական «Լուդոգորեցի» հարձակվող Կուադուո Դուան, կրկնապատկեց՝ իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Միշել Էբիշերը: Խաղի վերջակետն ավելացված ժամանակի երրորդ րոպեին դրեց «Մոնակոյի» հարձակվող Բրել Էմբոլոն:
Հունգարիայի հավաքականի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց «Ֆերենցվարոշի» հարձակվող Բերնաբաս Վարգան:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի բացման խաղում ընդունող երկիր Գերմանիայի հավաքականը հունիսի 14-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում 5-1 հաշվով հաղթել էր Շոտլանդիային:
Երկրորդ տուրում Շվեյցարիան կմրցի Շոտլանդիայի, Գերմանիան՝ Հունգարիայի դեմ: Երկու խաղերն էլ կանցկացվեն հունիսի 19-ին:
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
Հունգարիա - Շվեյցարիա՝ 1-3 (տեսանյութ)
Բերնաբաս Վարգա, 66 - Կուադուո Դուա, 12, Միշել Էբիշեր, 45, Բրել Էմբոլո, 90+3