Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Նորվեգիայի հավաքականն A խմբում մրցեց շոտլանդացիների հետ և պարտվեց 1-2 հաշվով:
Տանտերերից աչքի ընկավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Շոտլանդիայի հավաքականի կազմում գոլեր խփեցին անգլիական ԿՊՌ-ի հարձակվող Լինդոն Դայքսը և «Նորվիչի» կիսապաշտպան Քենի Մաքլինը:
Շոտլանդիայի հավաքականն 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Նորվեգիայի հավաքականը մեկ միավորով երրորդ տեղում է:
G խմբում կայացած Չեռնոգորիա - Հունգարիա խաղում հաշիվը չբացվեց:
Հունգարիայի և Չեռնոգորիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:
Եվրո-2024-ի որակավորման փուլ, երրորդ տուր
A խումբ
Նորվեգիա - Շոտլանդիա՝ 1-2 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 61 (11մ.) - Լինդոն Դայքս, 87, Քենի Մաքլին, 89
G խումբ
Չեռնոգորիա - Հունգարիա՝ 0-0
Լիտվա - Բուլղարիա՝ 1-1 (տեսանյութ)
Էդվինաս Գիրդվաինիս, 15 - Մարին Պետրով, 27
Հեռացում՝ Յուստաս Լացիսկաս, 17
J խումբ
Լյուքսեմբուրգ - Լիխտենշտեյն՝ 2-0 (տեսանյութ)
Դանել Սինանի, 59, Ժերսոն Ռոդրիգես, 89