Logo

Եվրո-2024. Սլովակիայի հավաքականն անակնկալ հաղթանակի հասավ Բելգիայի նկատմամբ

21:58 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականն անսպասելի պարտությամբ մեկնարկեց Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում։ Խմբային փուլի առաջին տուրում Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմը 0-1 հաշվով պարտվեց Սլովակիայի հավաքականին։

E խմբի երկրորդ խաղի միակ գոլը գրանցվեց 7-րդ րոպեին: Գոլի դրվագում բելգիացիները սեփական տուգանային հրապարակում կորցրին գնդակը, սլովակները երկու անգամ սպառնացին Կոեն Կաստելսի դարպասին, երկրորդ հարվածի ժամանակ դիպուկ գտնվեց Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը:

Բելգիայի հավաքականը հետագայում լավ հնարավորություններ ունեցավ առնվազն մեկ գոլ խփելու, սակայն չկարողացավ արդյունքի հասնել: Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն 56-րդ և 87-րդ րոպեներին գրավեց սլովակների դարպասը, սակայն երկու դեպքում էլ գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ: Առաջին դրվագում խաղից դուրս վիճակ կար, երկրորդում Լուկակուին փոխանցում կատարած Լոիս Օփենդան ձեռքով էր կասեցրել գնդակը:

Հիշեցնենք, որ E խմբի առաջին խաղում Ռումինիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել էր Ուկրաինային:

Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ

Բելգիա - Սլովակիա՝ 0-1 (տեսանյութ)

Իվան Շրանց, 7

Եվրո-2024. Տասնամյակի կիսապաշտպանի թիմը, «չեղած տեղից» գոլ խփողները և Պետրակովի նախկին թիմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա