Logo

Եվրո-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականների ոչ-ոքին

18:57 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Վրաստանի և Չեխիայի հավաքականները 1-1 հաշիվը գրանցեցին:

Վրաստանի հավաքականի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի չորրորդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որը երկրորդ գոլը խփեց Եվրո-2024-ում:

Չեխերը երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին և 59-րդ րոպեին Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկի ջանքերով հավասարեցին հանդիպման հաշիվը: Շիկն անկյունայինի խաղարկումից հետո դարպասաձողիղ անդրադարձած գնդակն ուղարկեց Գեորգի Մամարդաշվիլիի դարպասը:

Այսպիսով, վրացիներն իրենց համար առաջին Եվրո-ում առաջին միավորը վաստակեցին: Չեխերը ևս Եվրո-2024-ում առաջին միավորը հավաքեցին: 

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություններում նորամուտի խաղում 1-3 հաշվով պարտվել էր Թուրքիային, իսկ Չեխիան 1-2 հաշվով զիջել էր Պորտուգալիային:

Թուրքերն ու պորտուգալացիները երկրորդ տուրի խաղում կմրցեն Երևանի ժամանակով 20:00-ից սկսած:

Եվրո-2024, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Վրաստան - Չեխիա՝ 1-1 (տեսանյութ)

Ժորժ Միկաուտաձե, 45+4 (11մ) - Պատրիկ Շիկ, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա