Logo

Եվրո-2024. Վրաստանի հավաքականի ցավալի պարտությունը

21:57 / 18.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը նորամուտը նշեց Եվրոպայի առաջնություններում։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում 1-3 հաշվով ցավալի պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից՝ թողնելով լավ տպավորություն։

Հանդիպման սկզբնամասում թուրքերը մեծ ճնշում էին գործադրում, իսկ 25-րդ րոպեին բացեցին հաշիվը: Արտակարգ գոլի հեղինակ դարձավ «Ֆեներբահչեի» պաշտպան Մերթ Մյուլդուր: Մրցակցի ճնշմանը վրացիները պատասխանում էին հակագրոհներով, իսկ 32-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Եվրոներում Վրաստանի հավաքականի պատմության առաջին գոլը խփեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։

Երկրորդ խաղակեսում վրացիները հավասարեցրին խաղը և ունեին նաև հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն, բայց 65-րդ րոպեին դարձյալ գոլ բաց թողեցին: Վինչենցո Մոնտելայի թիմի երկրորդ տպավորիչ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը:

Վերջնամասում Վրաստանի հավաքականն ուներ խաղը փրկելու մի քանի շանսեր, սակայն չկարողացավ գրավել դարպասը: Ավելացված ժամանակում թուրքերը հակագրոհի արդյունքում խփեցին նաև երրորդ գոլը, անկյունայինի խաղարկման ժամանակ մրցակցի տուգանային հրապարակ էր գնացել նաև վրացիների դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին՝ դարպասը թողնելով անպաշտպան:

Թուրքիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում:

Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Չեխիայի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր

F խումբ

Թուրքիա - Վրաստան` 3-1 (տեսանյութ)

Մերթ Մյուլդուր, 25, Արդա Գյուլեր, 65, Կերեմ Ակթյուրքօղլու - Ժորժ Միկաուտաձե, 32

Ռոնալդուի վերջին Եվրոն, վրացիների պատմական նորամուտն ու F խմբի ամուր թիմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա