Logo

Եվրո-2026. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը տպավորիչ կամային հաղթանակի հասավ Դանիայի նկատմամբ

18:40 / 14.12.2024Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց պայքարը ՈւԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 6-րդ խմբի առաջին տուրում Ավանի ակադեմիայում ընդունեց Դանիայի հավաքականին և կամային հաղթանակ տարավ 4-3 հաշվով:

Առաջին 10 րոպեներից հետո Դանիան հաղթում էր 2-0 հաշվով, սակայն նախ` առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդի մեկնարկում ևս երկու գոլ խփեց: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձան Ռաֆիկ Մելիքյանը, Արսեն Պետրոսովը, Դանիս Նեվեդրովը և Միհրան Դերմենջյանը:

Այս խմբի մյուս խաղում դեկտեմբերի 13-ին Ղազախստանը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է Ալբանիային: 

Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-ին կհյուրընկալվի Ղազախստանին:

Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլ

6-րդ խումբ, առաջին տուր

Հայաստան - Դանիա` 4-3

Ռաֆիկ Մելիքյան, 13, Արսեն Պետրոսով, 16, Դենիս Նեվեդրով, 21, Միհրան Դերմենջյան, 23 - Ուիլյամ Գենթժորն, 3, Մոհամեդ Յուսեֆ, 10, Միկել Հանսեն, 28

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա