Logo

Եվրո-2026-ի որակավորում. Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց նաև երրորդ խաղում

20:56 / 14.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ19 հավաքականն ավարտեց պայքարը Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլում:

Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմն ընտրական մրցաշարի վերջին` երրորդ տուրում 0-3 հաշվով պարտվեց Կոսովոյի Մ19 հավաքականին։

Հայ ֆուտբոլիստները նախորդ երկու խաղում էլ պարտվել էին Գերմանիայի (0-7) ու Նորվեգիայի (0-4) Մ19 թիմերին։

Եվրոպայի Մ19 առաջնություն, որակավորման առաջին փուլ, երրորդ տուր

12-րդ խումբ

Կոսովո - Հայաստան` 3-0

Ռին Ահմետի, 12, Ալբերտ Ռահմանի, 36, Լիրջոն Աբդուլահու, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ