Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի հաջորդ երկու հանդիպումները կանցկացնի Արմավիրի` Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի Մ21, իսկ նոյեմբերի 18-ին` Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 15:00-ին։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարում պարտվել է անցկացրած 4 խաղում ու խմբում վերջինն է` 6-րդը։


