Logo

Եվրո-2027-ի որակավորում. Հայաստանի Մ21 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանին

19:16 / 09.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի երկրորդ տուրում սեփական դաշտում 0-4 հաշվով պարտվեց Լեհաստանի հասակակիցների թիմին։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը մեկնարկային խաղում էլ պարտվել էր (0-3) Շվեդիայի Մ21 հավաքականին և E խմբում վերջին` 6-րդ տեղում է։ Լեհաստանը 6 միավորով առաջինն է։

Հայաստանի Մ21 հավաքականը որակավորման փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին` մրցակցի դաշտում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի Մ21 թիմի դեմ։

Եվրո-2027, որակավորման փուլ, երկրորդ տուր

E խումբ

Հայաստան Մ21 - Լեհաստան Մ21` 0-4

Օսկար Պետուշևսկի, 36, 82, Միլոշ Մատիսիկ, 45+4, Վիկտոր Բոգաչ, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ