Logo

Եվրո-2027-ի որակավորում. Հայաստանի երիտասարդական հավաքականի 5-րդ անընդմեջ պարտությունը

19:47 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Ավանի ակադեմիայում ընդունել է Չեռնոգորիայի Մ21 թիմին և պարտվել 1-2 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականից 36-րդ րոպեին հաշիվը 1-1 է դարձրել Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը: Չեռնոգորցիները հաղթական գոլը խփել են երկրորդ խաղակեսում:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած հավաքականը 5 անընդմեջ պարտությունից հետո միավոր չունի և E խմբում վերջին` 6-րդ տեղում է: Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականը 9 միավորով երրորդն է:

Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 18-ին կընդունի Շվեդիային:

Եվրո-2027-ի ընտրական փուլ

E խումբ

Հայաստան Մ21 - Չեռնոգորիա Մ21` 1-2

Վյաչեսլավ Աֆյան, 36 - Վլադիմիր Պերիշիչ, 25 (11մ), Բալշա Մռվայլևիչ, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ