Շվեյցարիայի Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպայի մինչև 17 և 19 տարեկանների առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ17 հավաքականն ընդգրկվել է 10-րդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հետ։ Հանդիպումները կկայանան 2023 թվականի հոկտեմբերի 11-17-ը Իռլանդիայում։
Հայաստանի Մ19 հավաքականն 9-րդ խմբում կմրցի Իսրայելի, Խորվաթիայի և Ֆարերյան կղզիների հետ։ Խաղերը կանցկացվեն հաջորդ տարվա նոյեմբերի 15-21-ը Խորվաթիայում։
Խաղացանկերը հայտնի կդառնան ավելի ուշ:


