Բասկետբոլի տղամարդկանց Սլովենիայի ազգային հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։
Ալեքսանդր Սեկուլիչի գլխավորած թիմը մրցաշարի 1/8 եզրափակիչում 84-77 հաշվով հաղթել է Իտալիայի հավաքականին։
Սլովենացիներից փայլել է «Լոս Անջելես Լեյքերսի» խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 42 միավոր, կատարելով 10 ռեբաունդ ու 1 ասիստ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
Սլովենիան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Գերմանիայի հավաքականի հետ։
Եվրոբասկետ-2025, 1/8 եզրափակիչ
Իտալիա - Սլովենիա` 77-84 (11-29, 29-21, 16-22, 21-12)


