Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց Սլովենիայի հավաքականը երրորդ տուրում առաջին հաղթանակը տարավ` 86-69 հաշվով առավելության հասնելով Բելգիայի թիմի դեմ խաղում։
Սլովենացիներից թրիփլ-դաբլ գրանցեց «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակողական պաշտպան Լուկա Դոնչիչը` վաստակելով 26 միավոր, կատարելով 11 ասիստ ու 10 ռեբաունդ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
Սլովենիայի հավաքականը 4 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Բելգիան նույնքան միավորով չորրորդն է։
Եվրոբասկետ-2025, երրորդ տուր
D խումբ
Սլովենիա - Բելգիա` 86-69 (16-10, 27-21, 27-21, 21-17, 22-21)


