Logo

Եվրոբասկետ-2025. Հունաստանի հավաքականն առանց Յանիսի անսպասելի պարտություն է կրել

20:26 / 02.09.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց Հունաստանի ազգային հավաքականը չորրորդ տուրում 77-80 հաշվով անսպասելի պարտություն է կրել Բոսնիա և Հերցեգովինայի թիմից։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել բոսնիացիների կենտրոնական Յուսուֆ Նուրկիչը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 18 միավոր, կատարելով 10 ռեբաունդ ու 3 ասիստ։

Հունաստանի թիմից հանդիպումը բաց է թողել առաջատար Յանիս Ադետոկունբոն։

Սպանուլիս Վասիլիսի գլխավորած հավաքականը 7 միավորով C խմբի առաջատարն է, Բոսնիա և Հերցեգովինայի թիմը 6 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։

Եվրոբասկետ-2025, չորրորդ տուր

C խումբ

Հունաստան - Բոսնիա և Հերցեգովինա` 77-80 (25-19, 13-25, 14-17, 25-19)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ