Logo

Եվրոբասկետ-2025. Վրաստանի հավաքականը հերթական խոշոր սենսացիան է մատուցել

13:56 / 08.09.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Վրաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։

Ալեքսանդր Ձիկիցի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում 80-70 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել գործող փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են դարձել վրացիների թիմից Թոռնիկե Շենգելիան ու Քամար Բոլդուինը` վաստակելով 24-ական միավոր։

Քառորդ եզրափակիչում Վրաստանի հավաքականը կմրցի Ֆինլանդիայի թիմի դեմ։

Վրացիները մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում էլ անակնկալ հաղթել էին (83-69) գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին։

Եվրոբասկետ-2025, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Վրաստան` 70-80 (20-24, 17-14, 17-20, 16-22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ