Բասկետբոլի տղամարդկանց Վրաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։
Ալեքսանդր Ձիկիցի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում 80-70 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել գործող փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են դարձել վրացիների թիմից Թոռնիկե Շենգելիան ու Քամար Բոլդուինը` վաստակելով 24-ական միավոր։
Քառորդ եզրափակիչում Վրաստանի հավաքականը կմրցի Ֆինլանդիայի թիմի դեմ։
Վրացիները մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում էլ անակնկալ հաղթել էին (83-69) գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին։
Եվրոբասկետ-2025, 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա - Վրաստան` 70-80 (20-24, 17-14, 17-20, 16-22)


