Logo

Եվրոբասկետ-2029. Հայաստանի հավաքականը գերլարված պայքարում պարտվեց Նորվեգիային

20:57 / 30.11.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի B խմբի երկրորդ տուրում Երևանում 62-74 հաշվով պարտվեց Նորվեգիայի թիմին։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ Հայաստանի հավաքականի առաջատար Անդրե Սպայթ-Մկրտչյանը` վաստակելով 30 միավոր, կատարելով 7 ռեբաունդ։

Հայաստանի հավաքականից Յուրա Մելիքյանը գրանցեց դաբլ-դաբլ (12 միավոր, 18 ռեբաունդ)։

Բոգդան Կարաչիչի գլխավորած թիմը երկրորդ պարտությունը կրեց ու խմբում 2 միավորով վերջին` երրորդ տեղում է։ Նորվեգիան էլ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Հայ բասկետբոլիստները Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնեն 2026թ. մարտի 2-ին` Երևանում մրցելով Բուլղարիայի հավաքականի դեմ։

Եվրոբասկետ-2029, նախընտրական փուլ, երկրորդ տուր

B խումբ

Հայաստան - Նորվեգիա` 62-74 (18-17, 13-18, 20-14, 11-25)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ