Բասկետբոլի Եվրալիգայում գերազանցվել է արդյունավետության ռեկորդը, հաղորդում է Basket News-ը:
«Բարսելոնան» Եվրալիգայի 17-րդ տուրում հաղթել է «Բասկոնիային» 134-124 հաշվով։ Միավորների ընդհանուր քանակը կազմել է 258, գերազանցվել է արդյունավետության ռեկորդը՝ 256, որը սահմանվել էր 2024 թվականի հունվարի 6-ին, երբ Մադրիդի «Ռեալը» չորս լրացուցիչ ժամանակից հետո հաղթել էր «Անադոլու Էֆեսին» (130-126)։
«Բարսելոնան» էլ 1 խաղում վաստակած միավորների քանակով (134) գերազանցել է «Ռեալին» (130 միավոր) և սահմանել նոր ռեկորդ:


