ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում փետրվարի 24-ին կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության առաջին զամբյուղում ընդգրկված էին խմբային փուլում առաջին տեղը գրաված ակումբները, որոնք փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: Երկրորդ զամբյուղում տեղ էին գտել 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած թիմերը։
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ
- «Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Յունիոն Սենտ Ժիլուազ» (Բելգիա)
- «Սևիլիա» (Իսպանիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)
- «Յուվենտուս» (Իտալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)
- «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
- «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)
- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բետիս» (Իսպանիա)
- «Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)
- «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Դիմակայությունների առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում և նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։


