Logo

Եվրոպա լիգա. «Լիվերպուլը», «Ռոման», «Ատալանտան» և «Բայերը» շարունակում են պայքարը

01:59 / 15.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը», իտալական «Ռոման» և «Ատալանտան», գերմանական «Բայերը» նույնպես դուրս եկան Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում էլ ոչ մի շանս չտվեց Պրահայի «Սպարտային»՝ հաղթելով 6-1 հաշվով: Անգլիական գրանդի կազմում դուբլ գրանցեց հոլանդացի հարձակվող Քոդի Գակպոն, մեկական գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, անգլիացի Բոբի Քլարկն ու հունգարացի Դոմինիկ Սոբոսլայը, հարձակվողներ, ուրուգվայցի Դարվին Նունյեսն ու եգիպտոսցի Մոհամեդ Սալահը: «Լիվերպուլը» Չեխիայոմ էլ հաղթել էր 5-1 հաշվով:

«Ատալանտան» Բերգամոյում 2-1 կամային հաղթանակի հասավ պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ: Այս դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը:

«Ռոման» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց անգլիական «Բրայթոնին», սակայն դուրս եկավ հաջորդ փուլ, քանի որ դիմակայության առաջին խաղում հաղթել էր 4-0:

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերն» էլ տանը 3-2 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի հասավ «Քարաբաղի» նկատմամբ:

Մինչև 72-րդ րոպեն Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտվում էր 0-2 հաշվով: Ավելացված ժամանակում տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 6-1 (առաջին հանդիպում՝ 5-1) (տեսանյութ)

Դարվին Նունյես, 7, Բոբի Քլարկ, 8, Մոհամեդ Սալահ, 10, Քոդի Գակպո, 14, 55, Դոմինիկ Սոբոսլայ, 48 - Վելջկո Բիրմանչևիչ, 42

«Ատալանտա» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2-1 (առաջին հանդիպում՝ 1-1) (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 46, Ջանլուկա Սկամակաա, 59 - Պեդրու Գոնսալվեշ, 33

«Բրայթոն» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1-0 (առաջին հանդիպում՝ 0-4) (տեսանյութ)

Դենի Ուելբեք, 37

«Բայեր» (Գերմանիա) - «Քարաբաղ» (Ադրբեջան)՝ 3-2 (առաջին հանդիպում՝ 2-2) (տեսանյութ)

Ժերեմի Ֆրիմպոնգ, 72, Պատրիկ Շիկ, 90+3, 90+7 - Աբդելա Զուբիր, 58, Ժունինյո Վիեյրա, 67

Հեռացում՝ Էլվին Քաֆարքուլիյև, 63 («Քարաբաղ»)

Եվրոպա լիգա. «Միլանը», «Վեսթ Հեմը», «Մարսելն» ու «Բենֆիկան» քառորդ եզրափակիչում են

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ