Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վան Բիսակա, Վարան, Մարտինես, Շոու, Կազեմիրո, Ֆրեդ, Բրունու Ֆերնանդեշ, Սանչո, Ռեշֆորդ, Վեգհորսթ:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Բալդե, Քրիստենսեն, Արաուխո, Կունդե, Կեսիե, Բուսկետս, Ֆրենկի դե Յոնգ, Սերժի Ռոբերտո, Ռաֆինյա, Լևանդովսկի:
Առաջին հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


