Եվրոպա լիգայի խմբային փուլի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Մոնակոն» սեփական խաղադաշտում 4-1 հաշվով առավելության հասավ սերբական «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ:
«Մոնակոյից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Կևին Ֆոլանդը, իսկ սերբ պաշտպան Միլան Ռոդիչի հաշվին գրանցվեց ինքնագոլ: «Ցրվենա Զվեզդայից» աչքի ընկավ գաբոնցի կիսապաշտպան Գուելոր Կանգան:
«Մոնակոն» 10 միավորով երկրորդն է H խմբում և պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում: «Ցրվենա Զվեզդան» 6 միավոր ունի և լքում է պայքարը:
E խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպման միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն:
15-ական միավոր հավաքած «Ռեալ Սոսյեդադն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Իսպանական ակումբը գրավեց առաջին տեղը և պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչից, իսկ Էրիկ Տեն Հագի թիմը՝ 1/16 եզրափակիչից:
Եվրոպա լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
H խումբ
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 4-1 (տեսանյութ)
Կևին Ֆոլանդ, 5, 27, Միլան Ռոդիչ, 50 (ինքնագոլ) - Գուելոր Կանգա, 54 (11մ)
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1-0
Անաստասիոս Բակասետաս, 7
E խումբ
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0-1 (տեսանյութ)
Ալեխանդրո Գարնաչո, 17
«Շերիֆ» (Մոլդովա) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 1-0
Ռաշիդ Ականբի, 88
F խումբ
«Միտյուլանդ» (Դանիա) - «Շտուրմ» (Ավստրիա)՝ 2-0
Անդերս Դրեյեր, 15, 72
«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Լացիո» (Իտալիա)՝ 1-0
Սանտիագո Խիմենես, 64
Հեռացում՝ Լուկա Ռոմերո, 90+6 («Լացիո»)
G խումբ
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Նանտ» (Ֆրանսիա)` 0-2
Մոստաֆա Մոհամեդ, 79, Լուդովիչ Բլաս, 90


