Logo

Եվրոպա լիգա. «Ռոման» փրկվեց պարտությունից, այլ արդյունքներ

23:43 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայում կայացան 1/16 եզրափակիչի չորս դիմակայությունների առաջին հանդիպումները: Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս խուսափեց պարտությունից հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում՝ 1-1: «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Ֆրանսիական «Մարսելն» էլ Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա խաղում 2-2 հաշիվը գրանցեց: «Մարսելի» գոլերը խփեցին գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ու սենեգալցի կիսապաշտպան Լլիման Նդիայեն:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին:

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1-1 (տեսանյութ)

Իգոր Պայշան, 45+1 - Ռոմելու Լուկակու, 67 

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2-2 (տեսանյութ)

Միկոլա Մատվիյենկո, 68, Էգինալդու, 90+3 - Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 64, Լլիման Նդիայե, 90

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 3-2 (տեսանյութ)

Քերեմ Դեմիրբայ, 19, Դրիս Մերտենս, 60, Մաուրո Իկարդի, 90+1 - Անխելո Պրեսիադո, 47, Յան Կուխտա, 65

Հեռացումներ՝ Վիկտոր Նելսոն, 62 («Գալաթասարայ») - Մատեյ Ռայնես, 80 («Սպարտա»)

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 1-3 (տեսանյութ)

Ֆիլիպ Ուգրինիչ, 42 - Օրելե Ամենդա, 31 (ինքնագոլ), Վիկտոր Գյոկերես, 41 (11մ), Գոնսալու Ինակիու, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ