ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկեց հիմնական փուլի չորրորդ տուրը:
Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս բաց թողեց հաղթանակը բելգիական «Սենտ Ժիլուազի» դեմ խաղում` 1-1: Հռոմեական թիմի գոլը խփեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին:
Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ` 2-1: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Գանայի հավաքականի հարձակվող Ինյակի Ուիլյամսը և բասկ կիսապաշտպան Նիկո Սերանոն:
Լոնդոնի «Տոտենհեմն» էլ հյուրընկալվելիս գոլառատ խաղում 2-3 հաշվով պարտվեց Ստամբուլի «Գալաթասարային»: Անգլիական թիմը 60-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:
«Գալաթասարայը» 10 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Աթլետիկը» նույնքան միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով երրորդն է, «Տոտենհեմը» 9 միավորով 5-րդն է, «Ռոման»` 5 միավորով 16-րդը:
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, չորրորդ տուր
«Սենտ Ժիլուազ» (Բելգիա) - «Ռոմա» (Իտալիա)` 1-1 (տեսանյութ)
Կևին Մաքալիստեր, 77 - Ջանլուկա Մանչինի, 62
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 1-2 (տեսանյութ)
Էրիկ Մարկուս, 20 - Ինյակի Ուիլյամս, 73, Նիկո Սերանո, 74
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 3-2 (տեսանյութ)
Յունուս Ակգյուն, 6, Վիկտոր Օսիմհեն, 31, 39 - Ուիլ Լանկշեր, 18, Դոմինիկ Սոլանկե, 69
Հեռացում` Ուիլ Լանկշեր, 60 («Տոտենհեմ»)