Բրատիսլավայի «Սլովանը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հյուրընկալեց Կիպրոսը ներկայացնող «Արիսին» ու հաղթեց 2-1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղը սկսեց Սլովակիայի չեմպիոնի պահեստային նստարանին և փոխարինման մտավ 67-րդ րոպեին։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից։ Դիմակայության հաղթողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում, պարտվողը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին առաջին հանդիպում
«Սլովան» (Սլովակիա) - «Արիս» (Կիպրոս)՝ 2-1
Մարկո Տոլիչ, 34, Դավիդ Ստրելեց, 57 - Միհալի Մայամբելա, 73


