Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 10 գոլով դարձավ Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Գաբոնցի հարձակվողը մրցաշարի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում (3-1) գրավել էր Դոնեցկի «Շախտյորի» դարպասը, Եվրոպա լիգայում խփած գոլերի քանակը հասցրել 31-ի, շրջանցել կոլումբացի անվանին ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյին ու դարձել մրցաշարի պատմության լավագույն են ռմբարկու։ Այժմ Օբամեյանգի անվան դիմաց կա 34 գոլ։
Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկուների պայքարում Օբամեյանգին հաջորդել են բելգիացի Ռոմելու Լուկակուն («Ռոմա», 7 գոլ) և բրազիլացի Ժոաո Պեդրոն («Բրայթոն», 6)։
Մրցաշարի լավագույն ասիստենտները նույնպես «Մարսելից» են։ Մարոկկացի կիսապաշտպան Ամին Հարիթը և ֆրանսիացի եզրային պաշտպան Ժոնաթան Կլոսը դարձել են 6-ական գոլային փոխանցման հեղինակ։ 5 արդյունավետ փոխանցումով նրանց հաջորդել են հույն Կոստաս Ֆորտունիսը («Օլիմպիակոս») և իտալացի Ստեֆան Էլ Շարավին («Ռոմա»)։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի հաղթող դարձավ Բերգամոյի «Ատալանտան», որը եզրափակիչում 3-0 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմաբ։