Անգլիական «Քրիսթալ Փելասը» հայտարարեց Օլիվեր Գլազներին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին: 49-ամյա ավստրիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը:
Գլազները փոխարինեց անգլիացի փորձառու մասնագետ Ռոյ Հոջսոնին, որի հեռանալու մասին լոնդոնյան ակումբը հայտարարել էր ժամեր առաջ:
Գլազները հայտնի է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» աշխատանքով։ 2021/22 մրցաշրջանում նա գերմանական ակումբի ղեկին նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելասն» Անգլիայի ընթացիկ առաջնության 24 խաղից հետո նույնքան միավորով 16-րդն է:


