Logo

Եվրոպա լիգայում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը

20:21 / 25.09.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Նիսի» բրազիլացի ավագ Դանթեն դարձել է Եվրոպա լիգայում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը (դարպասապահները չեն մտնում այս հաշվարկի մեջ), հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Իտալական «Ռոմայի» դեմ Լիգայի փուլի առաջին տուրի տնային խաղում Դանթեն 41 տարեկան 341 օրական էր:

Հիշեցնենք, որ հռոմեական թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով:

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ