ԱՄՆ-ի հավաքականի ու «Ֆինիքս Սանզի» հարձակվող Քևին Դյուրանտը կարծիք է հայտնել, թե որն է եվրոպացի ու ամերիկացի բասկետբոլիստների տարբերությունը, տեղեկացնում է Yahoo Sports-ը:
«Եթե ուզում եք տեսնել տարբերությունը, ապա դիտեք Netflix-ի վավերագրական ֆիլմն օլիմպիական չեմպիոն թիմերի մասին: Եվրոպացի մարզիչները շատ խիստ են, նրանք բղավում են նույնիսկ Նիկոլա Յոկիչի վրա:
Մեր երկիրը շատ փափուկ է դարձել: Հիմա, եթե մարզիչը որևէ խիստ խոսք է ասում, ինչ որ մեկը հաստատ նեղանում է»,- ասել է ամերիկացին: