Logo

Եվրոպական գրանդը հետաքրքրված է Մայք Մենյանի ծառայություններով

19:54 / 07.04.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայի» կազմում։

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ ֆրանսիացի դարպասապահն ու «Ռոսոներին» պայմանագրի երկարաձգման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։ Մենյանն ակումբից պահանջում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ և ցանկանում է պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուի հետ լինել ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Մենյանի գործող համաձայնագիրը լրանում է 2026 թ. ամռանը, իսկ նրա աշխատավարձը 3,2 միլիոն եվրո է։

«Միլանը» միայն Լեաուին է համարում այն ֆուտբոլիստը, որին պատրաստ է վճարել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Ակումբը ցանկանում է նաև շատ չծանրաբեռնել աշխատավարձերի բյուջեն։ Սակայն «Միլանը» նաև չի ցանկանում կրկնել ակումբի նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ թույլ տված սխալը, երբ իտալացին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Փարիզի ՊՍԺ։

Մենյանի շուրջ իրավիճակին հետևում է «Բավարիան», որը նրան հիմնական դարպասապահի դիրքում դիտարկում է որպես Մանուել Նոյերի երկարաժամկետ փոխարինողի։ Մյունխենյան ակումբն արդեն այս ամառ պատրաստ է 28-ամյա դարպասապահի տեղափոխության հարցում տրանսֆերային առաջարկ կատարել «Միլանին»։

Մայք Մենյանը «Միլանում» հանդես է գալիս 2021 թ. հուլիսից, 107 խաղում 44 անգամ դարպասը պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ