Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»:
Ինսայդեր Ռուդի Գալետին հայտնում է, որ հոլանդական ակումբը կապի մեջ է «Կրասնոդարի» ղեկավարության հետ և նախատեսում է առաջիկա օրերին սկսել ակտիվ բանակցությունները:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև բելգիական և ֆրանսիական ակումբներ:
Հիշեցնենք, որ 2023-ի ամռանը «Այաքսը» մոտ էր Սպերցյանի տրանսֆերը գնելուն, սակայն գործարքը խափանվեց: Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: