Logo

Եվրոպական խաղեր. Անիտա Մակյանը՝ բրոնզե մեդալակիր

18:48 / 23.06.2023Այլ մարզաձևեր
null

Կարատեիստ Անիտա Մակյանը Հայաստանի թիմի երկրորդ մեդալը նվաճեց Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում։

68 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հայ մարզուհին 0-4 հաշվով պարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինա Քուիրիչիին ու դարձավ բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ Անիտա Մակյանը հաղթել էր իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին ու պարտվել Ադրբեջանը ներկայացնող ուկրաինացի Իրինա Զարեցկայային։ Հայ մարզուհու անձնական մարզիչը նրա հայրն է՝ Արման Մակյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էին հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը, որոնք երկրորդ տեղն էին գրավել 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ