Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում տարավ երկրորդ վստահ հաղթանակը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Աշխարհի փոխչեմպիոնը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց չեխ Մարտին Պինցին: Գյումրեցի բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում կմրցի բրիտանացի Ջասթին Օրիեյի հետ:
Բռնցքամարտի կանանց մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը նույնպես պարտություն կրեց մեկնարկային մենամարտում: Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ) 1/16 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մահսաթի Համզաևային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ):


