Logo

Եվրոպական խաղեր. Գուրգեն Մադոյանը նույնպես պարտվեց քառորդ եզրափակիչում

22:41 / 28.06.2023Բռնցքամարտ
null

Գուրգեն Մադոյանը (71 կգ) նույնպես չկարողացավ դուրս գալ Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 1-4 հաշվով պարտվեց Սերբիայի ներկայացուցիչ Վահիդ Աբասովին: Մադոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել չեռնոգորցի Ստեֆան Սաֆկովիչի նկատմամբ, 1/8 եզրափակիչում հաղթել էր էստոնացի Պավել Կամանինին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչում պարտվել էին նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ):

Մրցումային օրվա վերջին մենամարտում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) նույնպես կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Հայաստանի մյուս բռնցքամարտիկները պայքարից դուրս էին մնացել 1/16 և 1/8 եզրափակիչներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ