Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը (80 կգ) Լեհաստանում շարունակվող երրորդ Եվրոպական խաղերում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ալախվերդիևին:
Հակոբյանը մեկնարկային մենամարտում 4-1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պետեր Մարչիչին, իսկ 1/8 եզրափակիչում 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Սերբիան ներկայացնող ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Միրոնչիկովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ): Հայաստանի մյուս բռնցքամարտիկները դուրս են մնացել պայքարից։


