Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում հունիսի 23-ին կմեկնարկի բռնցքամարտի մրցաշարը:
Մրցումային առաջին օրը հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ):
Եվրոպայի փոխչեմպիոն Բազեյանը մեկնարկային մենամարտում կմրցի չեխ Վլադիմիր Տրակալի հետ, իսկ Հովհաննիսյանը կփորձի հաղթահարել Իսրայելը ներկայացնող Ահմադ Շտվիի արգելքը:
Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ),Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ):


