Logo

Եվրոպայի առաջնությունն ունեցավ աննախադեպ չեմպիոն

10:36 / 01.02.2025• Գեղասահք
null

Էստոնիայում ավարտվել է գեղասահքի կանանց Եվրոպայի առաջնությունը: Հաղթող է դարձել կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ Նինա Պետրիկինան: Նա ընդհանուր ստացել է 208,18 միավոր:

20-ամյա մարզուհին Էստոնիայի պատմության մեջ առաջին ոսկե մեդալակիրն է գեղասահքի կանանց մրցաշարում: Նա միանգամից 10 միավորով գերազանցել է իր անձնական ռեկորդն ազատ ծրագրում, իսկ ընդհանուր միավորների ցուցանիշը՝ 13-ով, գրում է Sports.ru-ն:

Արծաթե մեդալ է նվաճել Վրաստանը ներկայացնող Անաստասիա Գուբանովան (198,61): Երրորդ տեղը գրավել է բելգիացի Նինա Պինզարոնեն (191,44):

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ չեմպիոն Լունա Հենդրիքսը վնասվածքի պատճառով չէր մասնակցում մրցաշարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ