Ալբանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նեդիմ Բայրամին խփեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ գոլը:
25-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրի խաղում 22-րդ վայրկյանին գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը: Ի դեպ, իտալական «Սասուոլոյի» ֆուտբոլիստն օգտվեց Ա սերիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի սխալ եզրային նետումից և ստանալով գնդակը մրցակցի տուգանային հրապարակում հուժկու հարվածով գրավեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասը:
Մինչև այս ամենաարագ գոլի ռեկորդը պատկանում էր Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Կիրիչենկոյին, որը Եվրո-2004-ում 65-րդ վայրկյանին գրավել էր Հունաստանի թիմի դարպասը:
Չնայած արագ գոլ բաց թողնելուն, Եվրոպայի գործող չեմպիոնները կարողացել են 11-րդ և 16-րդ րոպեներին «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի և կիսապաշտպան Նիկոլո Բարելայի խփած գոլերի շնորհիվ հայտնվել հաղթողի կարգավիճակում՝ 2-1: Ընթանում է առաջին խաղակեսը:
Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ գոլի տեսանյութը: